Տեղեկատվական ամփոփագիր
Կորպորատիվ հաճախորդների համար անհրաժեշտ փաստաթղթեր Ֆիզիկական հաճախորդների համար անհրաժեշտ փաստաթղթեր
Ծառայության անվանումը, տեսակը
<<Էքուիթի Էյ Էմ>> ՓԲ Ընկերությունը (հետագայում ՝ Բրոքեր) հաճախորդներին ծառայություններ է մատուցում արտարժույթով, ապրանքային և ֆոնդային ինդեքսներով գնային տարբերության պայմանագրերով (CFD) գործարքների կատարման հանձնարարականներ ընդունելու և հաղորդելու միջոցով:
Բրոքերն իր հաճախորդներին չի տրամադրում խորհրդատվություն արտարժույթներում, ապրանքային և ֆոնդային ինդեքսների գնային տարբերության պայմանագրերում (CFD) ներդրում կատարելու վերաբերյալ և որևէ կերպ չի երաշխավորում կամ չի խրախուսում այս կամ այն ներդրման կատարումը:
Մատուցվող ծառայություններից օգտվելու միջնորդավճարների, ծախսերի և այլ վճարների, այլ հնարավոր լրացուցի
Մատուցվող ծառայությունների պայմանների և միջնորդավճարների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ:
Հաճախորդի կողմից վճարումներ կատարելու պայմանների, եղանակների և ժամկետների մասին
Մատուցվող բրոքերային ծառայությունների դիմաց հաճախորդը վճարում է հետևյալ գումարները` միջնորդավճարներ, սպրեդ, իսկ սվոպ և շահաբաժնային վճարներ կարող են ինչպես գանձվել հաշվից, այնպես էլ մուտքագրվել հաշվին՝ կախված գործարքի տեսակից: Միջնորդավճարների, սվոպ և շահաբաժնային վճարների հաշվարկման բանաձևերի մասին առավել մանրամասն տեղեկատության կարող եք ծանոթանալ այստեղ:
Միջնորդավճարները գանձվում են հաճախորրդի բացված հաշվի արժույթով: Միջնորդավճարները գանձվում են դիրքի բացման պահին, իսկ սվոպ և շահաբաժնային վճարները՝ կախված դիրքի տեսակից, հաշվարկվում են օրական կտրվածքով:
Հաճախորդների պատվերները և առանձնահատուկ ցուցումները ստանալու նպատակով հաճախորդի հետ կապի իրականացում
Հաճախորդը Բրոքերի հետ պայմանագիրը ստորագրելով՝ համաձայնվում է Բրոքերին տրամադրել համապատասխան կոնտակտային տվյալներ՝ էլ. փոստ, փոստային հասցե կամ հեռախոսահամար, որոնցով միջոցով Բրոքերը կարող է կապնվել հաճախորդի հետ : Նշված տվյալներից յուրաքանչյուրի փոփոխության դեպքում հաճախորդը պետք է սահմանված եղանակով անհապաղ տեղեկացնի Բրոքերին, հակառակ դեպքում հաճախորդը կրում է այն չանելու հետևանքով հնարավոր բացասական հետևանքների ռիսկը:
Կոնտակտային տվյալները ներառվում են Հաճախորդի հետ կնքվող պայմանագրում:
Պայմանագրի ժամկետը
Ընկերության բրոքերային ծառայությունների մատուցման շրջանակներում պայմանագիրը կնքվում է առանց ժամկետի նշման: Ցանկացած դեպքում հաճախորդի կողմից պայմանագիրը կարող է միակողմանիորեն լուծվել՝ Բրոքերին առնվազն 10 օր առաջ այդ մասին տեղեկացնելու դեպքում:
Կնքված պայմանագրերի դադարեցման դեպքում հաճախորդի միջոցների վերադարձման կարգը
Պայմանագիրը լուծելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում Բրոքերը պարտավոր է հաճախորդին կամ նրա ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող դրամական միջոցները :
Ֆինանսական գործիքների տեսակները, որոնցում կարող են ներդրվել հաճախորդների միջոցները
Տարբեր արտարժութային զույգեր,
- Սփոթ մետաղներ,
- Տարբեր ապրանքային և ֆոնդային ինդեքսների գնային տարբերության պայմանագրեր (CFD),
- Կրիպտոարժույթներով գնային տարբերւթյան պայմանագրեր (CFD),
- US, EU, UK բաժնետոմսերի գնային տարբերւթյան պայմանագրեր (CFD):
Ռիսկերի մասին
Հաճախորդները պետք է տեղեկացված լինեն որոշակի ներդրումների տեսակների և առևտրային ռազմավարությունների բնույթի ու դրանց հետ կապված ռիսկերի մասին: Ֆինանսական շուկաներում գործարքները կարող են հանգեցնել հաճախորդի ներդրումների կորստի: Ավելի մանրամսն ռիսկերի մասին տեղեկանալու համար, սեղմեք այստեղ:
Հաճախորդների գործարքների իրականացման, պատվերների ընդունման և կատարման ընթացակարգերը
Բրոքերային ծառայությունների մատուցման շրջանակներում Բրոքերը МТ4 առևտրային հարթակի միջոցով հաճախորդներից ընդունում է ֆինանսական շուկայի գործիքներով գործարքների կատարման պատվերներ: Բրոքերը հաճախորդից ընդունում է պատվերներ և դրանք փոխանցում կատարման МТ4 հարթակի ֆունկցիոնալին համապատասխան: Բրոքերը հաճախորդների այլ հավասար պայմաններ ունեցող պատվերները կատարում է ըստ դրանց ստացման հերթականության: Առանձին դեպքերում Բրոքերը ողջամիտ ջանքեր կգործադրի հաճախորդին հեռախոսի կամ հեռահաղորդակցման այլ հասանելի միջոցների, մասնավորապես սկայպ հավելվածի միջոցով աջակցություն ցուցաբերելու համար, (եթե այլ բան սահմանված չէ կողմերի միջև) և կատարման համար Բրոքերը հաճախորդի պատվերները կփոխանցի բանկերին, միջնորդ բրոքերներին, և դիլերներին: Բրոքերի համաձայնության դեպքում հաճախորդը կարող է Բրոքերին հանձնարարություններ տալ նաև հեռախոսի միջոցով: Հեռախոսով որևէ հրահանգ ստանալու դեպքում Բրոքերը կարող է խնդրել հաճախորդին գրավոր ձևով հաստատել այդ հրահանգները: Ինքնության հաստատման նպատակով հաճախորդին նախապես տրամադրվում է հեռախոսային գաղտնաբառ : Ավելի մանրամասն հաճախորդների պատվերների կատարման քաղաքականության մասին սեղմեք այստեղ
Գործարքների իրականացման վայրերը
Հաճախորդների գործարքները իրականացվում են ֆոնդային բորսայից դուրս չկարգավորվող շուկայում:
Շահերի բախման քաղաքականությունը
Ընկերության շահերի բախման քաղաքականությանը ծանոթանալու համար, խնդրում ենք սեղմեք այստեղ
Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Ստորև ներկայացնում ենք ոլորտը կարգավորող և վերահսկող լիազոր մարմնի կողմից, ինչպես նաև Ընկերության համապատասխան քաղաքականության համաձայն պահանջվող փաստաթղթերի ցանկը:
Խնդրում ենք լրացնել կից դիմումի ձևերը և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն՝ ստորև ներկայացված ցանկին համապատասխան:
Կորպորատիվ հաճախորդների համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
- Հաշվի բացման համար Էքուիթի Էյ Էմ-ի դիմումի ձևը լրացված առցանց համակարգով (ինչպես նաև թղթային դիմումի ձև։ Հղման կամ թղթային դիմումի ձևի համար խնդրում ենք գրել [email protected] էլ հասցեին կամ զանգահարել (+374 12) 24-00-24 հեռախոսահամարով):
- Գրանցման վկայական,
- Ընկերության կանոնադրությունը կամ այլ համարժեք փաստաթուղթ,
- Բաժնետերերի մասին գրանցամատյան/ցուցակ,
- Տնօրենների մասին գրանցամատյան/ցուցակ,
- Տնօրենների խորհրդի որոշում,
- Անձը հաստատող պաշտոնական փաստաթուղթ, (դիմումի ձևում ներկայացված յուրաքանչյուր բաժնետիրոջ կամ մասնակցի, ինչպես նաև տնօրենի, լիազորված անձի՝ պետության կողմից տրված անձը հաստատող փաստաթուղթը (օրինակ՝ անձնագիր կամ ID քարտ) պետք է պարունակի ընթերցող սարքի համար նախատեսված MRZ (machine readable zone) դաշտեր, ինչպես նաև պարզ տեսանելի գունավոր լուսանկար և առկայության դեպքում՝ գրանցման հասցեի մասին տվյալներ):
- Բնակության հասցեն հաստատող փաստաթուղթ (դիմումի ձևում ներկայացված յուրաքանչյուր բաժնետիրոջ, տնօրենի, ինչպես նաև լիազորված անձի բնակության հասցեն հաստատող փաստաթուղթ՝ տրված երրորդ անձի կողմից, օրինակ՝ բանկային քաղվածք, կոմունալ վճարների քաղվածք, որոնք պետք է ունենան ոչ ավել քան ոչ ավել քան երեք ամսվա վաղեմություն):
- W8Ben-E կամ FATCA (w9) լրացված փաստաթուղթ՝ ԱՄՆ հարկային գանձումների և հաշվետվությունների նպատակով շահառուի օտարերկրյա կարգավիճակի առկայության կամ բացակայության մասին հավաստագիր։
Եթե հաճախորդը կամ հաճախորդի բաժնետերերը չեն հանդիսանում ԱՄՆ քաղաքացիներ, ապա անհրաժեշտ է լրացնել W8Ben-E ձևը։
Իսկ եթե հաճախորդը կամ հաճախորդի բաժնետերերը հանդիսանում են ԱՄՆ քաղաքացիներ, ապա անհրաժեշտ է լրացնել FATCA (w9) ձևը:
- Էքուիթի Էյ Էմ–ի Ընդհանուր պայմանները և դրույթները։
Դիմումատուն ծանոթանում է փաստաթղթին, ստորագրում և ներկայացնում Ընկերություն՝ հաստատելով Ընդհանուր պայմանները և դրույթներն ընդունելու իր համաձայնությունը և հետևելու պարտավորությունը։
Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
- Հաշվի բացման համար Էքուիթի Էյ Էմ-ի դիմումի ձևը՝ լրացված առցանց համակարգով (ինչպես նաև թղթային դիմումի ձև: Հղման կամ թղթային դիմումի ձևի համար խնդրում ենք գրել [email protected] էլ հասցերին կամ զանգահարել (+374 12) 24-00-24 հեռախոսահամարով):
- Անձը հաստատող պաշտոնական փաստաթուղթ,
(Պետության կողմից տրված անձը հաստատող փաստաթուղթը (օրինակ՝ անձնագիր կամ ID քարտ) պետք է պարունակի ընթերցող սարքի համար նախատեսված MRZ (machine readable zone) դաշտեր, ինչպես նաև պարզ տեսանելի գունավոր լուսանկար և առկայության դեպքում՝ գրանցման հասցեի մասին տվյալներ):
3. Բնակության հասցեն հաստատող փաստաթուղթ,
(դիմումի ձևում ներկայացված յուրաքանչյուր բաժնետիրոջ, տնօրենի, ինչպես նաև լիազորված անձի բնակության հասցեն հաստատող փաստաթուղթ՝ տրված երրորդ անձի կողմից, օրինակ՝ բանկային քաղվածք, կոմունալ վճարների քաղվածք, որոնք պետք է ունենան ոչ ավել քան ոչ ավել քան երեք ամսվա վաղեմություն):
- W-8BEN ձև լրացված փաստաթուղթ՝ ԱՄՆ հարկային գանձումների և հաշվետվությունների նպատակով շահառուի օտարերկրյա կարգավիճակի մասին հավաստագիր (ֆիզիկական անձանց համար)։
Մաս 1.
1-4 կետերը լրացնել;
5-րդ կետը բաց թողնել;
6-րդ կետը լրացնել (հարկային նույնականացման համար, օրնակ՝ Չինաստանում անձի հարկային նույնականացման համարը նշված է առաջին տողում);
7-րդ կետը բաց թողնել;
8-րդ կետը լրացնել:
• Հաճախորդը պետք է դասակարգվի որպես պրոֆեսիոնալ հաճախորդ այն դեպքում, երբ բավարարում է հետևյալ չափանիշներից առնվազն երկուսին.
- հաճախորդը դիմումի ներկայացմանը նախորդող 4 եռամսյակների ընթացքում արժեթղթերի շուկայում իրականացրել է 10 և ավելի գործարք միջին եռամսյակային կտրվածքով, ընդ որում` մեկ գործարքի ծավալը միջին հաշվով կազմում է առնվազն մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ,
- հաճախորդի արժեթղթերի փաթեթի մեծությունը դիմումի ներկայացման պահին գերազանցում է 100 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը,
- հաճախորդը ֆինանսական շուկայում ունի առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որը պահանջում է հաճախորդին մատուցվող այն ծառայությունների հետ կապված գիտելիքներ, որոնց հետ կապված վերջինս նախաձեռնություն է իրականացնում պրոֆեսիոնալ դասակարգվելու համար:
Բացի այդ, հաճախորդի կողմից ներդրվող նվազագույն ապահովվածության գումարը (մարժան) պետք է կազմի առնվազն՝
• Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների համար 5,000,000 ՀՀ դրամ
• Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների համար 2,500,000 ՀՀ դրամ։
6․ Էքուիթի Էյ Էմ-ի Ընդհանուր պայմանները և դրույթները:
Դիմումատուն ծանոթանում է փաստաթղթին, ստորագրում և ներկայացնում Ընկերություն՝ հաստատելով Ընդհանուր պայմանները և դրույթներն ընդունելու իր համաձայնությունը և հետևելու պարտավորությունը։
Թարմացվել է՝ 01.08.2023, 12:10
Իմանալ ավելին
Տեխնոլոգիա
Նվազագույն ուշացումներ oneZero, Gold-i, FXCubic և PrimeXM միոցով MT4/5 և MaxxTrader հասանելիությամբ։
Գլխավոր էջ
Էքուիթի Էյ Էմ ընկերությունը Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող իրացվելիության մատակարար է, որն առաջարկում է հատուկ հոսքային լուծումներ:
Իրացվելիություն
Իրացվելիության ավազանը միացված է առաջատար բանկերի, ոչ բանկ հանդիսացող ֆինանսական հաստատությունների, ECN-ների և բորսաների հետ: