Ո՞վ է Էքուիթի Էյ Էմ-ը:
Մենք նորարարական ֆինտեխ ընկերություն ենք և հանդիսանում ենք տարատեսակ ակտիվներով իրացվելիության միջազգային տրամադրող, որը կարգավորվում է Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից:
Մեր մասին
Էքուիթի Էյ Էմ ՓԲԸ ներդրումային ընկերություն է, որը գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2012 թվականի հուլիսի 10-ի թիվ 0011 լիցենզիայի համաձայն։
Առաքելություն, արժեքներ և նպատակներ
Մեր առաքելությունն է հաճախորդներին տրամադրել լավագույն առևտրային տեխնոլոգիա, շուկայում իրացվելիություն և գնագոյացում՝ տեղում սպասարկմամբ և աջակցության տրամադրմամբ:
Իր առաքելությունն իրականացնելիս Ընկերությունն առաջնորդվում է հետևյալ արժեքներով.
- պրոֆեսիոնալիզմ
- նորարարություն,
- հուսալիություն,
- հավատարմություն,
- գաղտնիություն:
Ընկերության գործունեության նպատակն է հաճախորդներին հուսալի և որակյալ ծառայությունների մատուցման միջոցով իր նշանակալի տեղն ու դերը ունենալ, ինչպես Հայաստանյան, այնպես էլ ԱՊՀ և Միջին Արևելյան տարածաշրջանների ֆինանսական շուկաններում:
Մեր իրադարձությունների տարեգրությունը
Ուսումնասիրեք Էքուիթի Էյ Էմ-ի հիմնական իրադարձությունները, ընկերության գլոբալ ընդլայմանը համընթաց:
2012թ․
«Ֆինանսական տեխնոլոգիանների լաբորատորիա» (ՖինԼաբ) ՓԲ ընկերության հիմնադրում։
2015թ․
«Դիվիսա Յու Քեյ» Լիմիթեդ 100% մասնակցության ձեռք բերում «Ֆինլաբ» ՓԲԸ-ում և վերանվանում «Դիվիսա Էյ Էմ» ՓԲԸ։
2018թ․
«Էքուիթի Գրուփ» Լիմիթեդ կողմից «Դիվիսա Էյ Էմ» ՓԲԸ-ի միակ մասնակից «Դիվիսա Յու Քեյ» Լիմիթեդ ձեռք բերում։
2018թ․
Ընկերությունների վերանվանում «Էքուիթի Յու Քեյ» Լիմիթեդ և «Էքուիթի Էյ Էմ» ՓԲԸ։
2018թ․
«Էքուիթի Էյ Էմ» ՓԲԸ անդամակցում AMX բորսային։
2019թ․
Անդամակցում «Ֆինարմ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիա հասարակական կազմակերպությանը։
2021թ․
«Էքուիթի Գրուփ» Լիմիթեդի կոմից «Էքուիթի Էյ Էմ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում 100% մասնակցության ձեռք բերում։
Ղեկավարների վերաբերյալ
Իմանալ ավելին
Տեխնոլոգիա
Նվազագույն ուշացումներ oneZero, Gold-i, FXCubic և PrimeXM միոցով MT4/5 և MaxxTrader հասանելիությամբ։
Գլխավոր էջ
Էքուիթի Էյ Էմ ընկերությունը Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող իրացվելիության մատակարար է, որն առաջարկում է հատուկ հոսքային լուծումներ:
Իրացվելիություն
Իրացվելիության ավազանը միացված է առաջատար բանկերի, ոչ բանկ հանդիսացող ֆինանսական հաստատությունների, ECN-ների և բորսաների հետ: